211652_close_icon
views-count1393 դիտում article-date 09:37 04-06-2015

Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան հարված են հասցրել Գազայի հատվածի՝ «Համաս» խմբավորման դիրքերին՝ ի պատասխան Գազայից արձակված 3 հրթիռների, հաղորդում է Haaretz-ը: Ականատեսների վկայությամբ՝ վնասվել են շենքեր, սակայն մարդիկ չեն տուժել: Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանավությունը իր վրա է վերցրել «Օմարի բրիգադ» ծայրահեղական խմբավորումը, սակայն, չնայած խմբավորման հայտարարությանը, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրթիռակոծության համար մեղադրել է «Համաս»-ին:

Նմանատիպ նյութեր