981 դիտում
09:48 04-06-2015
Այս ոլորտում լիովին անտերություն է, և իրավիճակը գործնականում չի վերահսկվում. ՀԱ
««Հայոց Աշխարհ»-ը բազմիցս է անդրադարձել այն լուրջ վտանգին, որն ամփոփված է հայրենի ներքին շուկա ներկրվող գենափոփոխ մթերքի մեջ,- գրել է հիշյալ օրաթերթը:- Այս ոլորտում լիովին անտերություն է, և իրավիճակը գործնականում չի վերահսկվում։
Առաջին անգամ գենափոփոխ սննդամթերք մշակեց ամերիկյան Monsanto ընկերությունը՝ 80-ականների վերջին։ Գիտնականներն աճեցրին ԴՆԹ-ի շղթայում ներդրված օտար գենոմով առաջին բույսերը։ Իսկ մեկ տասնամյակ անց ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին գենային մոդիֆիկացիայի ենթարկված առաջին պոմիդորները։ Քիչ ավելի ուշ ամերիկյան ընկերությունները սկսեցին աճեցնել և վաճառել գենափոփոխ սոյա։
Գենափոփոխ մթերքի արտադրության շահավետությունն ակնհայտ է. տափակաձկան գենոմով «բարելավված» պոմիդորը դառնում է ցրտադիմացկուն, կարիճի գեն պարունակող կարտոֆիլը չեն խժռում կոլորադյան բզեզները։
Բիոտեխնոլոգները ենթադրում են, որ այդօրինակ սննդամթերքի օգտագործումն անվտանգ է մարդու համար, բայց դրա ակնհայտ հիմնավորումներ առայժմ չկան։ Ասենք` գենափոփոխ մթերքի տարածման կողմնակիցները հավաստիացնում են, որ մարդու համար դրա վնասակարությունը նույնպես որևէ տվյալով հաստատված չէ։
Սակայն այս պնդման մեջ մի վերապահում կա. մարդու օրգանիզմի վրա գենափոփոխ մթերքի ազդեցությունը փոքրիշատե ստույգ գնահատելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի տասնամյակ հետազոտել նրանց, ովքեր մշտապես օգտագործում են «շտկած» գեներով սննդամթերք։
Ոչ միանշանակ գնահատականը հանգեցրեց նրան, որ մոտ 10 տարի առաջ Եվրամիությունը արգելեց գենափոփոխ մթերքի ներկրումը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
4048 դիտում
09:14 19-09-2018
ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր
660 դիտում
13:33 08-09-2014
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը լիովին վերահսկվում է
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»