211652_close_icon
views-count46675 դիտում article-date 12:00 04-06-2015

Արտակարգ դեպք Աջափնյակ վարչական շրջանում. փրկարարները վերելակի միջից դուրս են բերել 4-ամյա երեխային, ում տեղափոխել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Աջափնյակ վարչական շրջանում Բեկնազարյան 5/9 շենքի վերելակի միջից փրկարարները օպերատիվ գործողությունների արդյունքում կարողացել են դուրս բերել 4-ամյա Լյուսի Բադաշյանին, ով պարանոցի մասում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը սեփական տուն է՝ 4 հարկանի և երեխային այդ պահին տանը եղել են դայակը՝ Նելի Զոդոյանը և աղջկա եղբայրը՝ Մասիսը: Այս պահին երեխան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: *** 14:15 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր