211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:53 04-06-2015

«Sony Pictures»-ը 2015-ին կկորցնի Ջեյմս բոնդի մասին պատմության հետագա էկրանավորման իրավունքները

Ամերիկյան «Sony Pictures», կինոընկերությունը, որը նկարահանեց բոնդիանայի ամենահաջող ֆիլմը՝ «007. կոորդինատները «Սքայֆոլ»»-ը, 2015-ին կկորցնի Ջեյմս բոնդի մասին պատմության հետագա էկրանավորման իրավունքները: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Variety»-ին, այդ մասին հայտնել է կինոընկերության ղեկավար Թոմ Ռոթմանը, նշելով, որ սերիալի հանդեպ հեղինակային իրավունքներ ունեցող «Metro-Goldwyn-Mayer» ստուդիայի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի: Այսպիսով, նախատեսվող «007: Սպեկտր» ֆիլմը վերջինը կլինի «Sony Pictures»-ի համար:

Նմանատիպ նյութեր