211652_close_icon
views-count1498 դիտում article-date 11:03 05-06-2015

Գառնիկ Բադալյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը 12 տարի նույն պաշտոնն է զբաղեցնում. Ժողովուրդ

«ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, ՀՀԿ-ական Գառնիկ Բադալյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը մեկ տասնամյակից ավել՝ 12 տարի, նույն պաշտոնն է զբաղեցնում: Էկոնոմիկայի նախարարությունում նույնիսկ կատակում են, որ 65-ամյա փոխնախարարը դարձել է նախարարության անբաժանելի մասնիկը: Բայց նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրվա երկրորդ կեսին Գառնիկ Բադալյանին հաճախ կարելի է տեսնել «քեֆը լավ» վիճակում: Նախարարությունում կատակում են, թե նրա աշխատանքային ժամը մինչև 15:00-ն է, դրանից հետո նա այլևս «ազատ» մարդ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիկ Բադալյանի հետ, ով հարցը լսելուց հետո զայրացած ասաց. «Ի՞նչ զվարճանք, որտե՛ղ զվարճանքով զբաղվեմ: Սուտ են ասում: Բացարձակ սուտ է: Ով նման բաներ է ասում, բերեք մոտս: Ես մինչև ժամը 20:00-ն եմ նախարարությունում լինում»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր