24816 դիտում
13:05 05-06-2015
Ինչո՞ւ է Ազգային ժողովի համարանիշներով Ջիպի վարորդը խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, օլիգարխների, ուժային կառույցների ներկայացուցիչների, ովքեր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:
Բոլորի նկատմամբ ՃՈ տեսուչների կողմից կազմվել են վարչական ակտեր, իսկ որոշ տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Այսօր՝ հունիսի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Mercedes G մակնիշի 057 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իրենից գոհ Երևանում մեքենան վարում ծխելով և առանց ամրագոտու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և սպասարկում են ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ինչպես բոլոր, այնպես էլ այս դեպքում, ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և պատգամավորի օրինախախտ վարորդն իր կատարած խախտման համար վարչական պատասխանատվության կենթարկվի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
35743 դիտում
14:08 26-02-2015
Ազգային ժողովի համարներով Range Rover-ի վարորդուհին խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ