211652_close_icon
views-count1936 դիտում article-date 15:26 05-06-2015

27-ամյա Սեդրակը կոմունալ հարմարություններից չօգտվելու հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ հետ եւ գցելով գետնին՝ ծեծի ենթարկել նրան

27-ամյա Սեդրակ Ջաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը կենցաղային հարցերի շուրջ, այն է` կոմունալ հարմարություններից չօգտվելու հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ` Կարինե Ջաբրիելյանի հետ, որի ընթացքում վերջինիս ծեծի է ենթարկել. մեկ անգամ ձախ ձեռքի ափով հարվածել ծոծրակին, այնուհետև գցել գետնին, որից հետո մեկ անգամ ձախ ձեռքի ափով հարվածել է ձախ ականջին` առաջացնելով աջ նախաբազկի թվով 1 հատ, աջ ազդրի 2 հատ արյունազեղումներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.c[/color]om-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր