211652_close_icon
views-count902 դիտում article-date 16:06 05-06-2015

Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր