211652_close_icon
views-count1340 դիտում article-date 15:13 08-06-2015

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեց աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի ցանկը՝ շրջանցելով «Բավարիային»

[url=http://www.brandfinance.com/images/upload/brand_finance_football_50_2015_the_world_s_most_valuable_football_brands_1.pdf]Brand Finance[/url] խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ֆուտբոլային ակումբների շրջանում ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա ցանկը: Թոփ-50 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ շրջանցելով Մյունխենի «Բավարիային»: Նախորդ ցանկում անգլիական ակումբը երրորդն էր: Բացի այդ, մանկունյանցիները դարձան առաջին ակումբը, որի ապրանքանիշի արժեքը գերազանցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Ուշագրավ է, որ Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան» ցանկում ընդամենը 6-րդն է: Ներկայացնում ենք 10 ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերը: Նշենք, որ տասնյակում 5-ը ներկայացնում են անգլիական ակումբները: 1 (3). «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 1,2 մլրդ դոլար 2 (1). «Բավարիա» (Գերմանիա) – 933 մլն 3 (2). «Ռեալ» (Իսպանիա) – 873 4 (5). «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 800 5 (7). «Չելսի» (Անգլիա) – 795 6 (4). «Բարսելոնա» (Իսպանիա) – 773 7 (6). «Արսենալ» (Անգլիա) – 703 8 (8). «Լիվերպուլ» (Անգլիա) – 577 9 (10). ՊՍԺ (Ֆրանսիա) – 541 10 (12). «Տոտենհեմ» (Անգլիա) - 360

Նմանատիպ նյութեր