988 դիտում
20:07 08-06-2015
Կառավարությունում քննարկվում են ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը:
Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
21:44 11-12-2019
Վերջին 2 տարում Երևանի բյուջեից Ամանորի միջոցառումների ծախսերը կրճատվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»