1316 դիտում
09:26 10-06-2015
ԿՀՎ ղեկավարը գաղտնի այցելել է Իսրայել
Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննանը գաղտնի այց է կատարել Իսրայել, որտեղ հանդիպել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, իսրայելցի պաշտոնյաների, ինչպես նաև Իսրայելի հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Իսրայելական Haaretz-ը հաղորդել է, որ Բրեննանի այցը կայացել է հունիսի 4-ին: Նրան անձամբ ընդունել է Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսսադ»-ի ղեկավար Թամիր Պարդոն, հանդիպել այդ երկրի ռազմական հետախուզության հրամանատար, գեներալ-մայոր Հերցի Ալևիի և Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոսի Քոենի հետ:
Իրազեկ աղբյուրները Haaretz-ին հայտնել են, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքվելիք համապարփակ համաձայնագիրը, որի վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Նմանատիպ նյութեր
7166 դիտում
10:01 18-04-2018
ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի մեկնել էր ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. BBC
5692 դիտում
17:48 20-10-2017
ԿՀՎ ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածին
Այս բաժնից
748 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
859 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
688 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի