983 դիտում
15:13 10-06-2015
Հատուկ ծառայություն իրականացնող անձինք, չարաշահելով լիազորությունները, բռնություն են կիրառել բուժվող դատապարտյալի նկատմամբ
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3546 դիտում
17:31 16-08-2017
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
1271 դիտում
15:43 02-07-2015
Քաղաքացու հաղորդմամբ՝ պաշտոնատար անձինք ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն են կիրառել. ՀՔԾ
2473 դիտում
19:49 09-04-2015
Հատուկ ծառայություն իրականացնող անձինք թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»