211652_close_icon
views-count1372 դիտում article-date 15:24 10-06-2015

Էրդողանը խախտել է ընտրություններում նախագահի՝ անկողմնակալության մասին սահմանադրական հոդվածը. ԵԱՀԿ

ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ չնայած Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները համարվել են կայացած, այդուհանդերձ, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Սահմանադրության՝ նախագահի կողմից անկողմնակալության պահպանման մասին հոդվածը՝ մասնակցելով նախընտրական քարոզարշավների: Հունիսի 8-ին Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսում նրանք գնահատական են տվել ընտրություններին՝ ասելով, որ դրանք կազմակերպված են եղել բարձր մակարդակով, սակայն Էրդողանը սահմանափակել է ԶԼՄ-ների ազատությունը: ԵԱՀԿ դիտորդների ամբողջական զեկույցը պատրաստ կլինի 2 ամսից: «Չնայած, որ Սահմանադրությունը պարտավորեցնում է լինել անկուսակցական, նա մասնակցել է մի շարք նախընտրական քարոզարշավների միջոցառումների՝ քննադատելով ընդդիմադիրներին: Այն ժամանակ, երբ Թուրքիայում գործում է բազմակարծության համակարգը, խոսքի ազատ արտահայտման սահմանափակումը մասամբ խաթարեցին արդար ընտրությունները»: Դիտորդները կոչ են արել թուրքական խորհրդարանին վերանայել 10%-անոց ընտրական շեմը:

Նմանատիպ նյութեր