975 դիտում
09:46 11-06-2015
Հասկանալի է, չէ՞, որ «Գազպրոմ Արմենիան» հանուն էժան էլէներգիայի իր գազից չի հրաժարվի և սկսի Իրանի հետ համագործակցել. Ժողովուրդ
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզվում է, որ «Երևան ՋԷԿ»-ը, որի հզորությունը 220 ՄՎտ է, իրանական գազով էլէներգիա արտադրելու դիմաց վճարելու համար ծախսում է իր հզորության մոտ 38 տոկոսը: Ավելի պարզ եթե ձևակերպենք, ստացված գազով արտադրված էլէներգիայի 38 տոկոսը «Երևան ՋԷԿ» վերադարձնում է իրանական կողմին, իսկ մնացած 62 տոկոսը վաճառում: Արդյունքում այս ՋԷԿ-ի էլէներգիան կրկնակի անգամ ավելի էժան է, քան, ասենք, «Հրազդան ՋԷԿ»-ի կամ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի արտադրածը:
Սա այն դեպքում, երբ նույն «Երևան ՋԷԿ»-ը տարեկան 4 մլրդ 252 մլն (ընդհանուր ծախսի 16,33 տոկոսը) հատկացնում է իր նոր տուրբինի կառուցման վարկի մարման համար: «Հրազդան ՋԷԿ»-ը և նրա 5-րդ էներգաբլոկը կարող էին, չէ՞, նույն սխեմայով գործել, բայց նման բան հնարավոր չէ, քանի որ այդ ՋԷԿ-երը պատկանում են «Գազպրոմ Արմենիային»: Հասկանալի է, չէ՞, որ «Գազպրոմ Արմենիան» հանուն էժան էլէներգիայի իր գազից չի հրաժարվի և սկսի Իրանի հետ համագործակցել: Ոչինչ, որ մենք թանկ վճարենք գազի համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1419 դիտում
09:20 11-11-2014
«Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսություններին ծանր կացության մեջ է գցել. Ժողովուրդ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը