3772 դիտում
13:37 11-06-2015
Հայաստանի մարզիկների ցանկն ու մրցելույթների ժամանակացույցը Բաքվի եվրոպական մարզական առաջին խաղերում
Հունիսի 12-ին Բաքվում կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե:
Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 8-ին` Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: ԱՕԿ-ների 48 պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ և 8-ը` դեմ:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցավայր կմեկնի (հունիսի 10-ին) մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար,խաղերի բացման արարողության` Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը:
Մեր երկրի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր:
Ներկայացնենք մեր մարզիկներին, մարզիչներին և նրանց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:
[b]Թաեքվոնդո[/b]
Արման Երեմյան (80 կգ):
Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան:
[b]Հրաձգություն[/b]
Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ):
Մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:
[b]Սամբո[/b]
Տիգրան Կիրակոսյան (57կգ)
Աշոտ Դանիելյան (90կգ)
Սոսե Բալասանյան (52կգ):
Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:
[b]Ձյուդո[/b]
Հովհաննես Դավթյան (60կգ)
Դավիթ Նիկողոսյան (73կգ)
Ժաննա Ստանկևիչ (52կգ):
Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան:
[b]Բռնցքամարտ[/b]
Արտյոմ Ալեքսանյան (49կգ)
Նարեկ Աբգարյան (52կգ)
Արամ Ավագյան (56կգ)
Սամվել Բարսեղյան (60կգ)
Հովհաննես Բաչկով (64կգ)
Նիկոլ Հարությունով (81կգ): Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին,18-ին,19-ին: Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:
[b]Ազատ ըմբշամարտ[/b]
Գարիկ Բարսեղյան (57կգ)
Դավիթ Սաֆարյան (65կգ)
Մուսա Մուրթազալիև (86կգ)
Լևան Բերիանիձե (125կգ)
Գրիգոր Գրիգորյան (74կգ)
Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ): Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:
[b]Հունահռոմեական ըմբշամարտ[/b]
Ռոման Ամոյան (59կգ)
Կարապետ Չալյան (75կգ)
Մաքսիմ Մանուկյան (85կգ)
Միհրան Հարությունյան (66կգ):
Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:
Նմանատիպ նյութեր
2413 դիտում
18:21 31-07-2024
Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում
1384 դիտում
10:05 27-07-2024
Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
2413 դիտում
21:37 22-01-2014
Սոչի-2014. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Այս բաժնից
2239 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2539 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2266 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ