Հունաստանի պարտքի և օգնության խնդիրների լուծումը մոտ է. Ալեքսիս Ցիպրաս
Հունաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների եռակողմ հանդիպումը Բրյուսելում անցել է ընկերական մթնոլորտում: Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը` նշելով, որ կողմերը մոտեցել են պարտքի և օգնության խնդիրների լուծմանը:
Բանակցող կողմերը չեն հայտնել հանդիպման արդյունքների մասին, միայն հայտարարել են դրանք ինտենսիվորեն շարունակելու անհրաժեշտության մասին: