941 դիտում
14:18 11-06-2015
Հարուցվել է քրեական գործ՝ քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:
Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվում է քրեական գործ՝ քաղաքացի Հ.Ներսիսյանի կողմից «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում 2003-2013թթ. աշխատելու ժամանակահատվածում խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
Նկատի ունենալով, որ քրեական գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր և առարկաներ կարող են գտնվել Հ.Ներսիսյանի բնակության վայրում՝ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Հ.Ներսիսյանի և նրա կնոջ բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություններ կատարելու վերաբերյալ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը, և հունիսի 9-ին քննիչը, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել է խուզարկության կատարումը։ Բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ.Ներսիսյանը և որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան և խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեև նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Վերջիններս չեն ենթարկվել քննիչի օրինական պահանջներին, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել խուզարկությունը։
Յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն անջատվել առանձին վարույթ։
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ[/b]
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
18:38 09-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
2462 դիտում
14:40 28-12-2017
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
6031 դիտում
21:18 19-04-2018
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին