956 դիտում
17:19 11-06-2015
Կուբացի գրող և լրագրող Լեոնարդո Պադուրան արժանացել է գրականության ասպարեզում Աստուրիայի արքայադստեր իսպանական մրցանակին
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, կուբացի գրող և լրագրող Լեոնարդո Պադուրան արժանացել է գրականության ասպարեզում Աստուրիայի արքայադստեր իսպանական մրցանակին:
«Պադուրայի աշխատանքները պատմության և դրա հրամցման ուղիների անզուգական հետազոտություն են», - ասված է ժյուրիի հայտարարության մեջ:
59-ամյա կուբացին արդեն գրականության ոլորտում մի շարք մրցանակների դափնեկիր է, իր երկրում նա անվանի կինոսցենարիստ է, մի քանի պատմվածքների և սոցիալական վեպերի հեղինակ:
Աստուրիայի արքայադստեր մրցանակը (մինչ այդ` Աստուրիայի թագաժառանգի, այժմ գահի հետնորդը ներկայիս թագավոր Ֆելիպեի 9 ամյա դուստր Լեոնորն է) սուբսիդավորվում է իսպանական գահի ժառանգի հիմնադրամից, և ամեն տարի հանձնվում է ութ անվանակարգերում: Այս տարի մրցանակներ հանձնվել են հեռահաղորդակցությունների և մարդասիրական գործունեության, հասարակական գիտությունների, արվեստների, սպորտի, ինչպես նաև գիտական և տեխնիկական հետազոտությունների ոլորտներում:
Յուրաքանչյուր դափնեկրին հանձնվում է 50 հազարական եվրո:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
15:46 09-10-2014
Գրականության Նոբելյան մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն
Այս բաժնից
3196 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը