211652_close_icon
views-count2944 դիտում article-date 13:10 12-06-2015

Բաքվում վրաերթի ենթարկված եվրոխաղերի ավստրիացի մարզուհիներին լուրջ վնասվածքներով տեղափոխել են Ավստրիա

Նախօրեին Բաքվում տեղի ունեցած վրաերթից տուժած Եվրոխաղերի 3 ավստրիացի լողորդուհիներին տեղափոխել են Ավստրիա: Այդ մասին հայտնել է Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Օլեվեր Մեննելը: Պարզվել է, որ նրանք քայլելիս են եղել մայթով, երբ ավտոբուսը ընթացել է վերջիններիս վրա: Մեննելի խոսքով՝ ավստրուհիներից Վերենա Բրեյթը ստացել է ամենաքիչ վնասվածքը՝ կոտրված է նրա աջ ոտքը: Մյուս երկուսը՝ Վանեսա Շաինովիչը և Լունա Պաժերը, ստացել են լուրջ վնասվածքներ՝ Պաժերը բազմաթիվ կոտրվածքներ ունի, իսկ Շաինովիչը՝ ձեռքի կոտրվածք:

Նմանատիպ նյութեր