1602 դիտում
09:36 13-06-2015
Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պահանջել է պարտքի դիմաց իրեն տալ Սյունիքի թռչնաֆաբրիկան. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային և չի կարողացել այն վերադարձնել: Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գևորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Գևորգյանների հետ: Արթուր Գևորգյանը նախ ասաց, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որևէ բան քննարկել: «Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,–ասաց մեր զրուցակիցն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց զրուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ: Նշենք, որ այս թռչնաֆաբրիկան պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2739 դիտում
09:37 28-06-2022
«Արաքս թռչնաֆաբրիկան» տուգանվել է 4 մլն դրամի չափով․ «Ժողովուրդ»
7354 դիտում
19:30 20-03-2017
«Աշտարակ ձու»-ն, «Դուստր Մարիաննա»-ն, «Արաքս» թռչնաֆաբրիկան ու «Չանախ»-ը հարկեր են թաքցրել. Aravot.am
1822 դիտում
11:47 13-10-2024
«Արաքս» թռչնաֆաբրիկան հրավիրում է մասնակցելու լոլիկով ամենամեծ ձվածեղի պատրաստման արարողությանը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը