ԱՄՆ-ն դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում
ԱՄՆ Պետքարտուղարությունը դադարեցրել է իր դեսպանատներում վիզաների և արտասահմանյան անձնագրերի տրամադրումը, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի մամլո ծառայությանը:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է, որն առաջացել է հյուպատոսական տվյալների բազայի սարքավորման մեջ:
Ամենայն հավանականությամբ հունիսի 9-ից հետո հայտ ներկայացրած անձանց փաստաթղթերի ձևակերպումները կհետաձգվի: