211652_close_icon
views-count1911 դիտում article-date 09:56 16-06-2015

Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է. ՀԺ

«Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է։ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ Պնախարար: Այսինքն «ռակիրովկա» են անում: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղափոխելը կապում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերայի հետ: Բայց միևնույն ժամանակ, նույն շրջանակներում լուրեր կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր