211652_close_icon
views-count1840 դիտում article-date 14:34 16-06-2015

Ջրհեղեղի պատճառով ՈւԵՖԱ-ն Թբիլիսիից չի տեղափոխի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը

ՈւԵՖԱ-ն մտադիր չէ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը Թբիլիսիից տեղափոխել այլ քաղաք, չնայած աղետալի ջրհեղեղին, որը հունիսի 14-ին ավերածություններ բերեց քաղաքում, հայտնել է ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Սուպերգավաթի համար կհանդիպեն իսպանական «Սևիլյան» և «Բարսելոնան», որոնք հաղթել են Եվրոպայի Լիգայում և Չեմպիոնների լիգայում՝ համապատասխանաբար: Հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Թբիլիսիում, Բորիս Պայճաձեի անվան մարզադաշտում: Նշենք, որ ջրհեղեղի պատճառով Թբիլիսիում զոհվել է առնվազն 12 մարդ:

Նմանատիպ նյութեր