1504 դիտում
21:26 16-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջեյմս Կացը և Գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հետագա հեռանկարները:
Ընդգծելով հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագրերը մեծապես նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանը:
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթությունները: Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրերի իրականացման կարևորությունը:
«Գյուղատնտեսության ոլորտի մի շարք ճյուղերում առկա են հնարավորություններ ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել արտադրության ծավալները, ինչը կհանգեցնի նաև արտահանման ծավալների ավելացմանը», - նշել է իր խոսքում նախարարը:
Միաժամանակ Սերգո Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնումն ու եվրոպական շուկա մրցունակ գյուղմթերքի արտահանումը:
Իր հերթին պարոն Կացը հավաստիացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող երկկողմ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Նա նաև հնարավոր է համարել հետագայում ընդլայնել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
21:26 18-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները
1265 դիտում
19:20 19-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ
811 դիտում
16:58 01-06-2023
ԿԳՄՍ նախարարն ԱՄՆ դեպանի հետ քննարկել է Հայաստանի գյուղերում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»