211652_close_icon
views-count1225 դիտում article-date 15:26 17-06-2015

Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

Եգիպտոսի դատարանը դաժան պատիժներ է սահմանել երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավարների համար: Մուրսիին պետական դավաճանության, այլ պետության օգտին լրտեսության, ինչպես նաև 2011թ-ին բանտից զանգվածային փախուստի գործերով սպառնում է մահապատիժ և 45 տարվա ազատազրկում: Մահավճիռ է կայացվել նաև շարժման բարձրաստիճան 3 անդամի, այդ թվում` հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիայի նկատմամբ: Նշենք, որ սա առաջին ատյանի դատարանի վճիռն է, որը կարելի է բողոքարկել:

Նմանատիպ նյութեր