4819 դիտում
11:04 18-06-2015
Աջափնյակում վերելակում 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլևս այդ տանը չեն բնակվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետևանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլևս այդ տանը չեն բնակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են հարեւանությամբ ապրող մարդիկ: «Կատարվածը ցնցել է բոլորին, իսկ իրենք տանից գնացել են և այդտեղ չեն ապրում, չգիտենք՝ հետո կվերադառնան ապրելու, թե ոչ, բայց ներկա պահին չեն ապրում, տունը դատարկ է»,- պատմել են հարևանները:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին: Առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի եւ վերելակի մեջտեղում: Ի դեպ, դեպքի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»