211652_close_icon
views-count882 դիտում article-date 15:39 18-06-2015

Իրաքից ամերիկյան զորքերը դուրս չեն բերվի. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել նախագծին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել բանաձևի նախագծին, որով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում էր Իրաքից դուրս բերել զորքերը: Ինչպես տեղեկացնում է «kommersant.ru»-ն, բանաձևին դեմ են քվեարկել կոնգրեսի 288 անդամ, կողմ՝ 139-ը, այդ թվում՝ 120 դեմոկրատ: Գրեթե բոլոր հանրապետականները դեմ էին զորքերի դուրսբերմանը: Մեկ դեմոկրատի և երկու հանրապետականների կողմից առաջ քաշված բանաձևը պահանջում էր 30 օրվա ընթացքում դուրս բերել զորքերը «Իրաքից և Սիրիայից»՝ չնայած Սպիտակ տունը Սիրիայի տարածք պաշտոնապես զորք չի ուղարկել:

Նմանատիպ նյութեր