696 դիտում
16:06 18-06-2015
Կառավարությունը համաձայնություն է տվել միջզգային համագործակցությանն առնչվող մի շարք առաջարկություններին
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև հիմնական համաձայնագիր» կնքելու առաջարկությանը:
Համաձայնագիրը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնցով ՊԳԿ-ն աջակցություն է տրամադրելու ՀՀ կառավարությանը՝ ծրագրերն իրականացնելու նպատակով, ինչպես նաև ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցչության հիմնման իրավական կարգավիճակի, ՀՀ կառավարության և ՊԳԿ պարտավորությունների վերաբերյալ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև կրթության և հետազոտության բնագավառներում համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Փաստաթուղթը հնարավորություն կտա իրականացնել երկու երկրների գիտնականների, դասախոսների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխայցելություններ՝ իրենց փորձն ու նվաճումները միմյանց փոխանցելու նպատակով:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելված» կնքելու առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետությունը դեպի Եվրոպա բեռնափոխադրումն իրականացնում է ավտոտրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրման միջոցով՝ Սև ծովի Փոթի և Բաթում նավահանգիստներով: Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա մեծացնել բեռնափոխադրման ծավալը և խթանել մուլտիմոդալ փոխադրման զարգացումը:
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
20:50 23-03-2022
Ազգային արխիվի տնօրենը և Փաստաբանների պալատի նախագաhը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Այս բաժնից
403 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան
1579 դիտում
15:38 18-11-2024
Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
820 դիտում
15:02 18-11-2024
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ)