Porshe Cayman-ի վարորդի հոլիվուդյան «հնարքը»՝ Նովոսիբիրսկում. տեսանյութ
Youtube-ում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Porshe Cayman-ի վարորդը, կորցնելով ղեկավարումը, բախվում արգելապատնեշին: Արդյունքում մեքենան օդում մի քանի անգամ շրջապտույտ է կատարում: Մեքենայում եղած բոլոր ուղևորները ամրագոտիներով են եղել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: