211652_close_icon
views-count1349 դիտում article-date 13:47 20-06-2015

Գերմանիայի 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։ Գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր իմացություններով։ [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր