1555 դիտում
22:57 20-06-2015
Հենց սկզբից աշխարհը գործնականում ոչինչ չարեց` դադարեցնելու համար արյունահեղությունը. Սանտոս Օրտեգան` Հայոց ցեղասպանության մասին
Մեքսիկայում Մարդու իրավունքների կրթական ծրագրի դեսպան Էկտոր Սանտոս Օրտեգան հոդված է հրապարակել, որում դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Անհանդուրժողականությունը և տնտեսական շահերը շարունակում են ճնշում գործադրել մարդկային գիտակցության վրա, ծունկ են խոնարհում վայրագությունների առաջ, որ բնորոշ է վայրի գազաններին: Բավական է հայացք գցել Սիրիային, որտեղ խելացնոր հանցագործների բանակները բավարարվածություն են զգում` կոտորելով էթնիկ և կրոնական փոքրամասնություններին:
Լրացել է 100 տարին այն ճակատագրական օրվանից` 1915-ի ապրիլի 24-ից, երբ երիտթուրքերի ազգայնական կառավարությունը, որը ղեկավարում էր Օսմանյան կայսրությունը, Առաջին աշխարհամարտի տարիներին հրահանգեց տեղահանել կայսրության տարածքում բնակվող բոլոր հայերին` աքսորելով նրանց դեպի Սիրիայի անապատ: Հրաման տրվեց նաև տեղահանել մյուս քրիստոնյա փոքրամասնություններին` ասորիներին, պոնտացի հույների և սերբերին:
Այն ժամանակ աշխարհը կեղծավոր և անտարբեր էր: Սակայն համաշխարհային հասարակական կարծիքն արդարացում ուներ. լուրերը տարածվում էին, և չափազանց բարդ էր հասկանալ` արդյո՞ք դա ճիշտ էր, կամ առաջին ձեռքից էին արդյոք լուրերը: Պետք է պարզ լինի, որ հենց սկզբից աշխարհը գործնականում ոչինչ չարեց` դադարեցնելու համար արյունահեղությունը: Եվ օսմանյան իշխանությունների այդ տխրահռչակ հրամանը ի կատար ածվեց 8 տարի շարունակ:
Տարբեր հուշերում պատմվում է, թե ինչպես է սեռական բռնություն տեղի գործադրվել. այս ցեղասպանության պատասխանատուները կանգ չէին առնում անգամ երեխաների կամ ծերերի առաջ, երիտասարդներին և երեխաներին, ում «գեղեցիկ» էին համարում, ենթարկում էին սեռական բռնության, սադիստական գործելաոճի այնպիսի դեպքեր են նկարագրվել, երբ թրով բացել են հղի կանանց փորը:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է ավելին լինի, քան ապտակը, մարդկությունը կեղծ և թույլ է գտնվել 100 տարի շարունակ` թույլ տալով, որ նման ողբերգությունը կրկնվի»:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
18:31 06-02-2014
«Բարսելոնա»-ն ոչինչ չարեց ինձ թիմում պահելու համար. Տիագո Ալկանտարա
1352 դիտում
14:50 05-12-2014
«Սանտոս»-ը ցմահ պայմանագիր է կնքել Պելեի հետ
1245 դիտում
11:57 06-06-2015
Ջորջիո Կյելինի. Հենց սկզբից հասկացա, որ չեմ խաղալու ՉԼ-ի եզրափակիչում
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան