211652_close_icon
views-count3227 դիտում article-date 18:32 21-06-2015

Աճուրդում 920 հազար եվրոյով վաճառվել է 1927 թ. արտադրության «Bugatti» ավտոմոբիլ-կաբրիոլետը

Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի «Osenat աճուրդում 920 հազար եվրոյով վաճառվել է 1927 թ. արտադրության «Bugatti» ավտոմոբիլ-կաբրիոլետը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Challenges»-ին, աճուրդի տան կազմակերպչի խոսքերով, դա ռեկորդային գումար է «Bugatti Type 37» մոդելի համար: Նախագծված 1927-ին` Ալզասի Մոլսայմեի գործարանում այս ավտոմեքենան պահպանվել է իր նախնական վիճակով, ինչը բացատրում է նրա ներկայիս գինը և բացառիկ լինելը: Աճուրդի ընթացքում ավտոմոբիլը ձեռք է բերվել ամերիկյան թանգարանի կողմից, որում պահպանվում է հազվագյուտ հնագույն մեքենաների բացառիկ հավաքածու:

Նմանատիպ նյութեր