211652_close_icon
views-count2466 դիտում article-date 10:24 21-06-2015

Բաքու-2015. Կրակահերթում այսօր Հրաչիկ Բաբայանն է

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում այսօր Հայաստանից հանդես կգա հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: 18-ամյա Հրաչիկ Բաբայանը իր կյանքում երրորդ անգամ կմասնակցի մեծահասակների պայքարին: Նանկինում կայացած Պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ նա նվաճեց արծաթե մեդալ: Առաջին անգամ Հրաչիկ Բաբայանը մեծահասակների մեկնարկ ելավ այս տարի` Գերմանիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավելով 21-րդ տեղը: Երրրոդ փորձը շատ ավելի հաջող էր: Եվրոպական Առաջին Ամառային խաղերում Հրաչիկը 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ և առաջին տեղով մտավ եզրափակիչ: Մինչև 10-րդ կրակոցը նա եզրափակիչի առաջատարն էր: Սակայն մեր պատանու նյարդերը չդիմացան ու նա գրավեց 5-րդ տեղը: Այսօր նա կրակելու է 48-րդ դիրքից: Վարժությունը` 50 մետրից օդամուղ հրացանով` եռամարտ: Այսինքն` 40-ական կրակոց ծնկած, պառկած և կանգնած դիրքերից:

Նմանատիպ նյութեր