211652_close_icon
views-count1301 դիտում article-date 16:54 23-06-2015

«Քսանի լուսաբացը». Մոնտեվիդեոյում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակներում հունիսի 21-ին Մոնտեվիդեոյում ցուցադրվել է «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է 1915-ին Ստամբուլում «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության 20 անդամի սպանությունը: Eldiario.es կայքի տեղեկացմամբ՝ մոտ մեկ ժամ տևողությամբ ժապավենը անդրադառնում է Հնչակյան կուսակցության առաջնորդների սպանությանը, ովքեր ծրագիր էին մշակում` 1915-1923 թթ. տեղի ունեցած հայոց կոտորածները կանխելու համար: Նրանց ձերբակալել են, տանջել և դատապարտել մահվան: Հնչակյաններին կախաղան են բարձրացրել Ստամբուլի «Սուլթան Բայազետ» հրապարակում 1915-ի հունիսի 15-ին: «Ուրուգվայն առաջիններից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը, և մի շարք հիշատակման միջոցառումներ ենք իրականացրել, հատկապես` այս տարի», – ֆիլմի ցուցադրությունից հետո նշել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան: Քաղաքապետը ընդգծել է նաև, որ Ուորուգվայը «բավականին սերտ կապեր ունի հայ համայնքի հետ»: Ուրուգվայի կառավարությունը վերջերս խորհրդարանի գնահատմանը օրինագիծ է ներկայացրել զբոսաշրջության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն սկսելու մասին: «Քսանի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը, որ տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում, ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քելենջյանը, Հնչակյան կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուրուգվայում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր