1353 դիտում
11:11 25-06-2015
ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած հակահայկական ձևակերպումը փոփոխելու պատմությունը լուրջ նյարդայնացրել է Ադրբեջանի պատվիրակությանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում նախորդ օրը քվեարկության դրված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում տեղ գտած հակահայկական ձևակերպումը՝ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով փոխարինելու պատմությունը, պարզվում է, լուրջ նյարդայնացրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց. «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մոտենում էր այն պատգամավորներին, որոնց վրա իրենք ազդեցություն ունեն, ու նրանք հրաժարվում էին քվեարկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ուղղորդմամբ: Իսկ երբ քվեարկությամբ իրենց ձևակերպումը մերժվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ընկավ բացարձակ հիստերիկայի մեջ և սկսեց գոռալ եվրոպացի պատգամավորների վրա»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
14263 դիտում
10:44 13-09-2018
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպումը ԵԽԽՎ բանաձևի նախագծից դուրս է բերվել
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»