211652_close_icon
views-count25093 դիտում article-date 13:38 25-06-2015

Մինչ գեներալ Սեյրան Սարոյանը փորձում է Բիբինի «տերը թաղել»` Բիբինը մի ամբողջ գյուղ «թաղում է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Արմավիրի մարզի Արևաշատի գյուղապետարանի մետ են հավաքվել գյուղի բնակիչները, ովքեր զայրացած և արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն տևական ժամանակ է` գյուղը ունի էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արդեն քանի օր է` իրիկունները ժամը 8-ին հոսանքներն անջատում են, առավոտյան 11-ին 12-ին` նոր միացնում: Երբ փորձում ես իմանալ` ինչն է դրա պատճառը, էլեկտրացանցի պատասխանատուները սառած հայացքով արդարանում են` թե վթար է: Ով է տեսել 21-րդ դարում հոսանքի վթարները հաճախակի լինեն և այն վերացնելու համար ժամեր ու օրեր պահանջվի: Մեր դեպուտատը գեներալ Սեյրան Սարոյանն է ու պատրաստվում ենք գյուղապետ Սուսաննա Գևորգյանի միջոցով հանդիպել գեներալին, որպեսզի տարիներով շարունակվող այս խնդիրը խելք խելքի տանք` լուծենք: Բիբինն ու նրա պապաները հոսանքն են թանկացնում, փոխարեն, գոնե որակյալ և անխափան էլեկտրաէներգիայ մատակարարեն: Անգամ եղել են դեպքեր, երբ հոսանքի անջատումների հետևանքով շատ բնակիչների կենցաղային և էլեկտրական ապրանքները խոտանվել են: Ո՞վ է պատասխան տալու մեզ հասցված վնասների դիմաց: Հույս ունենք, որ Արմավիրի մարզպետարանը մի բան կանի, սակայն մարզպետը երևի «լայաղ չի անում» անդրադառնա գյուղացու խնդիրներին: Եթե առաջիկա օրերին հարցը չլուծվի` ապա ողջ գյուղով բողոքի ակցիաներ ենք անելու ու էդ ժամանակ չմեղադրեն մեզ, թե` մեր «ֆազերը քցելա»: Եթե ուզում են իմանան` իրանց «ֆազերնա քցած», իրենք են փորձում մեր ներվերի հաշվին ինքնահաստատվել»: Գյուղացիներն ասում էին նաև, որ գյուղի շատ էլեկտրասյուներ 50 տարվա` կոմունիստների ժամանակներից մնացած սյուներ են` ոչ պիտանի, իսկ գյուղացիներն էլ իրենց գյուղատնտեսական աշխատանքները, այդ թվում` ոռոգման` կատարում են հոսանքով, մինչդեռ Բիբինի նման «ծալապակասները» գյուղը խավարի մեջ են պահում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր