211652_close_icon
views-count7956 դիտում article-date 22:17 25-06-2015

Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Երևանի բնակչուհի, 60-ամյա Կարինե Բաբաջանյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 15-ին Երևանում վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 15-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սարկավագի և Քանաքեռ 1-ին փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Դոխոլյանը իր վարած Opel մակնիշի 34 MF 367 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի, 60-ամյա Կարինե Բաբաջանյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր