211652_close_icon
views-count1191 դիտում article-date 17:47 26-06-2015

Պաշտոնական. Կառլեն Մկրտչյանը դարձավ «Անժիի» խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը համալրեց Մախաչկալայի «Անժիի» կազմը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Այսօր Կառլեն Մկրտչյանը հաջողությամբ անցել է բուժզննումը: Նշենք, որ 2013/14 մրցաշրջանում Մկրտչյանն արդեն հանդես է եկել «Անժիի» կազմում, որից հետո խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» և ղազախական «Տոբոլում»: Հիշեցնենք, որ մեկամյա ընդմիջումից հետո «Անժին» այս մրցաշրջանում նորից հանդես կգա Ռուսաստանի բարձրագույն առաջնությունում:

Նմանատիպ նյութեր