5454 դիտում
10:29 27-06-2015
Պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել. ՀԺ
«ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով հանդիսանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը, նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել՝ հողամասեր և շինություններ:
Սեդրակյան–կրտսերի՝ Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ նա գնել է 9 հողամաս, 3 միավոր հասարակական նշանակության և 2 միավոր արտադրական նշանակության շինություններ։ Այս 14 միավոր անշարժ գույքի համար Դավիթը ընդհանուր վճարել է 137.3 միլիոն դրամ։ Որոշ բաններ նա գնել է ուղղակի կոպեկներով։ Օրինակ՝ արտադրական նշանակության շինության համար նա վճարել է 450 հազար իսկ հասարակական նշանակության երկու շինության համար ընդհանուր՝ 610 հազար դրամ։ Նախորդ տարի Դավիթ Սեդրակյանի եկամուտը կազմել է 240 միլիոն դրամ՝ ստացված շահաբաժիններից։ Նա հայտարարագրել է նաև 300 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4710 դիտում
16:32 10-12-2014
Ազատամարտիկին ծեծողները տվել են «Թոխմախի Մհերի» անունը. News.am
106471 դիտում
20:28 06-03-2015
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ Թոխմախի Մհերի անվան շահարկումից անգամ «եփած հավի ծիծաղը կգա»
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»