211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:32 29-06-2015

«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը. Kօmmersant

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատեր հանդիսացող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը կարող է վաճառել ՀԷՑ-ը՝ այն ազգայնացնելու մասին հայաստանյան իշխանությունների արած հայտարարությունների ֆոնին, գրում է ռուսական Kommersant թերթը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական հոլդինգն արդեն բանկցություններ է սկսել Ռուսաստանի հայազգի գործարարների, մասնավորապես՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Տեղեկությունը «Ինտեր ՌԱՕ»-ում հրաժարվել են մեկնաբանել: Հայաստանում «Տաշիր»-ի գրասենյակն էլ նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր