211652_close_icon
views-count318866 դիտում article-date 10:29 30-06-2015

Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով 3 անգամ կրակել է կնոջ վրա, այնուհետև մեկ անգամ կրակելով իր վրա՝ ինքնասպան է եղել: Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, ովքեր բնակվում էին Դավիթաշեն վարչական շրջանում, սակայն կինը ծնունդով Արարատի մարզից է: Այս պահին ժամանել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը օրեր առաջ է իր որդուն լույս աշխարհ բերել նշված ծննդատանը: Այս պահին ժամանել են դատական բժիշկն ու ոստիկանության փորձաքրեագետները և, ըստ նախնական տեղեկությունների, ամուսինը 2 անգամ կրակել է կնոջ վրա, ով ստացել է հրազենային վիրավորում և 1 անգամ էլ՝ իր վրա: Տեղում հայտնաբերվել է 2 ատրճանակ, որոնցից մեկը եղել է մահացածի գրպանում: Հայտնաբերվել է նաեւ կրակված 4 պարկուճ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական, մանրաթելային և այլն: Վիրավոր կնոջը տեղափոխել են վիրահատարան, որտեղ մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ կենաց ու մահու պայքար են տանում՝ կնոջ կյանքը փրկելու համար: Նշված կենտրոն է ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր