1180 դիտում
11:10 30-06-2015
Քաղաքական հանրահավաքում խորհրդակցելու կարիք չկա. նման արտահայտություն են անում, երբ չեն կարողանում որոշել իրենց անելիքը. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Մենք հիմա կխորհրդակցենք ժողովրդի հետ: Ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք»: Նման արտահայտություն են անում անփորձ և նույնիսկ շատ էլ փորձառու հասարակական ու քաղաքական գործիչները, երբ չեն կարողանում որոշել իրենց անելիքը: Իրականում այդ խորհրդակցությունը ոչ մի կոպեկ չարժե, որովհետև այդ պահին քո «ձեռքի տակ» կարող է լինել գիտությունների դոկտորների և ակադեմիկոսների ընտրանի կամ բոմժերի և հարբածների զանգված: Կախված նրանից, թե երբ և որ առիթով է այդ «Ժողովուրդը» հավաքվել:
Քաղաքական հանրահավաքում խորհրդակցելու կարիք չկա, կարող եք չկասկածել՝ որքան հայհոյախառն լինի ձեր լեզուն և արմատական՝ պահանջները, այնքան մեծ խանդավաոությամբ են մարդիկ հավանություն տալու ձեր ծրագրերին: Սովորաբար ամեն ինչ տրամաբանորեն հանգում է Բաղրամյան-26-ը գրավելու կոչերով, որոնք հավաքվածների մոտ բուռն հրճվանքի ալիք են բարձրացնում: «Մաշտոցի պուրակ», «Դեմ եմ» և «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումների հարաբերական, մասնակի հաջողությունը պայմանավորվում էր, իմ կարծիքով, նրանով, որ ակտիվիստները չէին խորհրդակցում «ժողովրդի» հետ ու առաջ էին տանում իրենց սեփական օրակարգը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»