1556 դիտում
10:04 02-07-2015
Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել. Ժողովուրդ
«Հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Իսկ թե քանի ոստիկան կպատժվի լրագրողներին խոչընդոտելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր էին նախապատրաստվում:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ են հրավիրվել հարցաքննության, ավելին՝ ՀՔԾ-ում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցել ՀՀ քր. օր. 164-րդ հոդվածի 1-ին մասով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, սակայն ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ դեռ նյութեր են նախապատրաստվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
18:38 09-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
2462 դիտում
14:40 28-12-2017
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»