211652_close_icon
views-count1313 դիտում article-date 13:29 02-07-2015

Զեպ Բլատեր. Ես կոռումպացված չեմ

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կտրուկ արձագանքել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ներքաշված է կազմակերպության կոռուպցիոն սկանդալներում: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին կուռպցիոն սկանդալի առթիվ սկսված հետաքննությունից հետո Բլատերը հայտարարեց, որ կթողնի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը: «Մի՞թե չեք հասկանում ձեր կողմից նշցած բառի իմաստը: Նա, ով ինձ մեղադրում է կոռուպցիայի մեջ, պետք է նախ դա ապացուցի: Ոչ ոք դա չի կարող անել, քանի որ ես կոռումպացված եմ: Ես ընդունում եմ քննադատությունը, եթե այն օբյեկտիվ է: Իսկ երբ ասում են, որ Բլատերը կոռումպացված է, քանի որ կոռումպացված է ՖԻՖԱ-ն, դրա հետ համաձայն չեմ: Նա, ով դա ասում է՝ առանց ապացույցներ ունենալու, ինքը պետք է պատասխանատվություն կրի», ասել է Բլատերը:

Նմանատիպ նյութեր