1255 դիտում
14:23 02-07-2015
Հվ. Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում հանդիսավոր բարձրացվեց ՀՀ պետական դրոշը
Այսօր՝ հուլիսի 2-ին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, մասնակցեցին նաև մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ:
Հիշեցնենք, որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ և 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 3 ին:
Նմանատիպ նյութեր
5219 դիտում
17:50 06-02-2018
Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը
3915 դիտում
20:05 06-12-2020
Նաիրա Զոհրաբյան. Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցու վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը
1063 դիտում
11:13 02-03-2024
1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը․ Արմեն Սարգսյան
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան