4031 դիտում
22:23 02-07-2015
Հայրիկյան, հեռացիր.Պարույր Հայրիկյանի այցը վրդովեցրեց Բաղրամյան պողոտայի ցուցարարներին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս այցելեց Բաղրամյան պողոտա:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակիցը, նրա այցը դուր չեկավ ցուցարարներին, անգամ քաշքշոց առաջացավ, քանի որ նա իր համակիրների հետ պողոտա էր եկել Հայաստանի եւ Եվրամիության դրոշներով:
Ցուցարարները պարբերաբար բացականչում էին «Հայրիկյան, հեռացիր»: Բայց եւ այնպես Պարույր Հայրիկյանը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում: Ցուցարարները համոզված են, որ սա նրա կողմից սադրանք է եւ ակցիան քաղաքականացնելու փորձ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
71354 դիտում
12:27 16-10-2018
Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային
24922 դիտում
18:14 04-01-2022
Գողացել են Պարույր Հայրիկյանի դստեր ավտոմեքենայի համարները և վերադարձնելու համար գումար պահանջել. aravot.am
Այս բաժնից
775 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված