211652_close_icon
views-count2039 դիտում article-date 14:23 03-07-2015

Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները: Այդ մասին տեեղկացնում են ծառայության լրատվական կենտրոնից: Ըստ աղբյուրի, «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի արտադրությունը համապատասխանեցվել է Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Հաշվի առնելով, որ արտադրողը սահմանված ժամկետներում վերացրել է Ծառայության կողմից տրված բոլոր խախտումները` Ծառայության պետի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է:

Նմանատիպ նյութեր