211652_close_icon
views-count876 դիտում article-date 12:28 04-07-2015

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Դրանց հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է: Շաբաթօրյակներն իրականացվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների միջոցով: Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են նաև բակային հատվածներում: Գործընթացին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր