2065 դիտում
16:28 04-07-2015
Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն:
Գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը 0-14 տարեկան). 4-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, 1-ը՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի և 7-ը՝ Արմաշ գյուղի բնակիչներ:
Հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել են խնջույքի: Հաշվառվել են խնջույքի բոլոր մասնակիցները, որոնք համաճարակաբանական հետազոտության պահին եղել են ռեստորանում, նրանց բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում դիմեն բժշկական օգնության, կազմակերպվել և իրականացվել են բակային համայցներ: Ռեստորանում քննչական մարմինների, Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են սննդի մնացորդներից նմուշառումներ: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:
Աշխատանքները շարունակվում են:
[b]ՀՀ Առողջապահության նախարարություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
11:07 09-05-2014
Թունավորման ախտանշաններով 2-ամյա երեխա է հոսպիտալացվել
1327 դիտում
11:14 24-07-2014
Վանաձորում թունավորման ախտանշաններով քաղաքացի է հոսպիտալացվել
1044 դիտում
14:45 20-10-2014
Դավիթաշենի բնակիչը թունավորման ախտանշաններով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան