Ամերիկայի Գավաթ. Մեսին եւ Արգենտինայի հավաքականը նորից մնացին առանց տիտղոսի. Տեսանյութ
Չիլիում ավարտվեց 2015թ. Ամերիկայի Գավաթի մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին մրցաշարի երկու ուժեղագույն հավաքականները` Չիլին և Արգենտինան:
Թեպետ հաղթողի ֆավորիտ է համարվում Արգենտինային հավաքականը, որն իր կազմում ուներ համաշխարհային մեծության աստղեր և Մեսիին, սակայն եզրափակիչ խաղն անցավ հիմնականում հավասար պայքարում:
Հանդիպումն ընթացավ լարված, ոչ այնքան դիտարժան պաքարում, գոլային պահերով աղքատ: Զարմացրեց Արգենտինայի հավաքականը, որը ունենալով գերհզոր հարձակողական կազմ, նորից բավական զգուշավոր ֆուտբոլ էր ցուցադրում: Զարմանալի չէր, որ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով:
Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին տանտերերը` Չիլիի հավաքականը, որը իրացրեց բոլոր հարվածները, իսկ արգենտինացիներից միայն Մեսին կարողացավ իրացնել 11 մետրանոցը, Մինչդեռ Իգուաինն ու Բանեգան վրիպեցին:
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը` Մեսիի հետ հասնելով խոշոր մրցաշարի եզրափակիչ, նորից չկարողացավ հաղթել և նվաճել տիտղոսը: 2014թ. Բրազիլիայում արգենտինացիներին մեկ քայլ էր բաժանում աշխարհի չեմպիոնի կոչումից, իսկ այս անգամ էլ ձեռքից բաց թողեցին Ամերիկայի Գավաթը:
Ամերիկայի Գավաթ-2015, Սանտյագո, եզրափակիչ
Չիլի-Արգենտինա` 0:0, 4:1` 11 մետր.